Thursday, May 19, 2011

Արեւելյան առակ` այս անարդար աշխարհի մասին

Երկու ընկերներ գնում են հեռու աշխարհներ` փող վաստակելու: Երբ որոշ գումար են վաստակում` որոշում են վերադառնալ տուն: Իրենց կանանց տեղեկացնում են, որ գալիս են:
Մեկի կինը որոշում է ամուսնու գալու կապակցությամբ տունը կարգի բերել: Մի շաբաթ շարունակ հավաքում, մաքրում, փայլեցնում է տունը, տեսակ-տեսակ ուտելիքներ պատրաստում...
Երկրորդի կինը որոշում է ինքն իրեն կարգի բերել: Մի շաբաթ շարունակ` ֆիթնես, սպա, մերսումներ, գեղեցկության սրահներ...
Ընկերները վերադառնում են:
Առաջին ընկերը մտնում է տուն, նայում է` ամեն ինչ փայլում է, հրաշալի սեղան է գցած, բայց աչքն ընկնում է կնոջ վրա, որը դեռ չէր հասցրել մաքրվել, եւ տեսնում է գզգզված, փոշոտ, ճենճահոտ ու կեղտոտ մի արարած, զզվանքից ուզում է թքել, սակայն իր տեսադաշտում միակ կեղտոտ բանը, որի վրա չէր ափսոսա թքել` իր կինն էր...
Երկրորդը մտնում է տուն, տեսնում ամեն ինչ թափած-փռած, ափսեները` կեղտոտ, տունը` գարշահոտ, սառնարանը` դատարկ... սակայն կինը փայլում էր` նոր հագուստով, նոր սանրվածքով... Եվ ամուսինն ասում է` արի գնանք ռեստորանում ճաշելու...


Ահա այսպիսի անարդար աշխարհ: Ի դեպ` երբ ինձ այս առակը պատմեցին, ես պատմողից հարցրի` իսկ ինչ է, նրանք ռեստորանից հետո տուն չէին վերադառնալու? Այս հարցիս պատասխանը արեւելյան առակը չի տալիս: Սակայն հուշում է, որ պետք է գտնել ոսկե միջինը:

No comments:

Post a Comment