Monday, May 16, 2011

Չկա չարիք` առանց բարիքի

Մեծ աղջկաս լավագույն ընկերը ծառայում է հայկական բանակում: Եվ աղջիկս չափազանց ծանր է տանում հայ-ադրբեջանական շփման գծում կատարված ցանկացած դիպվածի մասին որեւէ հաղորդում, պատերազմի հավանական վերսկսման մասին նույնիսկ ամենատեսական ենթադրություն...
Պատերազմ բառից նա ամեն անգամ ցնցվում է եւ աչքերը լցնում: Պատերազմի ուրվականը նրան շատ հաճախ է այցելում, քանի որ բանակային ընկեր ունի:
Տեսնել էր պետք, թե որքան էր երջանկացել աղջիկս, երբ Ադրբեջանը հաղթեց Եվրատեսիլում... <Մա~մ, գոնե մինչեւ եկող տարվա մայիս, երբ Եվրատեսիլը Բաքվում լինի, պատերազմ չի լինի, չէ? Ադրբեջանը չի համարձակվի նման արկածախնդրության դիմել, եթե առջեւում Եվրատեսիլն է, չէ? Ինչ լավ է, որ իրենք հաղթեցին, հիմա գոնե մի տարի պատերազմի մասին չեն հոխորտա...>,- ասում է աղջիկս փայլող աչքերով:
Ի~նչ լավ է, որ Ադրբեջանը հաղթեց Եվրատեսիլում...

4 comments:

  1. shat iravaci eq, sakayn linum en naev bacrutyunner

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Իհարկե` լինում են: Ինչպես համալսարանում իմ дифур-ի` դիֆերենցված հավասարումների, դասախոսը` Ժոզեֆ Ավետիսյանն էր ասում` օրենքը գեղեցիկ է բացառություններով:

    ReplyDelete
  4. Այստեղ, փաստորեն, չակերտների մեջ գրառումները չեն անցնում... Միայն առանց չակերտների է պետք գրել, որ հրապարակվի

    ReplyDelete