Առավոտյան անծանոթ համարից զանգ եկավ: Վերցնում եմ հեռախոսս, մի հաճելի կանացի ձայն, թե` <կներեք, ես Մելանյա Բարսեղյանի հետ եմ խոսում?>, ասեցի` այո, թե`<Դուք մի հոդված եք գրել էքստրասենս Ռաֆայել Սարգսյանի մասին, խնդրում եմ` ինձ նրա կոորդինատները տաք>: <Ում մասին? Էքստարսենսի մասին? Ով է գրել? Ես?>,-ապշեցի... Այս վերջերս առանց այդ էլ հազվադեպ եմ հոդված գրում, իսկ էքստրասենսի մասին երբեւէ գրած չկամ, ու չէի էլ հիշում, որ ընդհանրապես որեւէ մեկը մեր թերթում այդ անուն ազգանունով էքստրասենսի մասին գրած լիներ, հաստատ ես չեմ եղել... Շատ լավ հիշում եմ ինչ-որ Էլյա կոչվածի մասին են մեր ջահելները գրել` մոտ երկու-երեք տարի առաջ, դա էլ հիշում եմ, որովհետեւ հետո պատահմամբ տեսա, թե այդ ջրիկ հոդվածի պատճառով մեր բլոգերները ինչ մի հարայ-հրոց էին բարձրացրել, եւ ինչպես էին ծամում <Առավոտի> եւ մասնավորապես` Արամի ոսկորները, որը այդ հոդվածից ընդհանրապես տեղյակ էլ չէր` ի դեպ ... Հա, այդ Էլյային եմ հիշում, հիշում եմ եւս մի կնոջ մասին ենք գրել, որը տպավորվել էր մեջս նրանով, որ այս Ամանորին Ծաղկաձորում այլընտրանք չունենալու պատճառով նայում էինք ТНТ ռուսական ալիքով մի հաղորդում` <Бытва экстрасенсов>, որի հերոսներից մեկը հենց այդ կինն էր` անունը հիմա չեմ հիշում... Բայց ոչ մի տղամարդ էքստրասենսի չեմ հիշում, որի մասին մեր թերթում գրած լինենք... Ասում եմ` կներեք, ես չեմ հիշում նման հոդված, եթե հեղինակի անունը լավ նայեք... <Հեղինակը Մելանյա Բարսեղյանն է, հոդվածը կոչվում է <Լայնորեն փակված աչքերով>... Ռաֆայել Սարգսյանի մասին է, ես Գուգլով իր անունը սըրչ տվեցի եւ գտա այս հոդվածը, ինքը հեռուստատեսությամբ էլ է խոսել, բայց մենակ ձեր հոդվածը գտա, չեք ասի իր տվյալները>: Ա~յ քեզ բան, այս ինչ անհեթեթություն է` մտածում եմ: Ես չեմ հիշում նման վերնագրով ոչ մի հոդված, ես չեմ հիշում ոչ մի էքստրասենսի... Տիկինը շարունակում է.<Դուք գրել եք, որ ապրիլի 16 -ից Ռաֆայել Սարգսյանը մարզահամերգայինում բուժման միաժամանակյա սեանսներ է տալիս...>: Ի~~~~նննչչչչ??????
Տիկնոջը մի կերպ համոզեցի, որ ես չեմ հիշում, որ նման բան գրած լինեմ, որ խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես որեւէ էքստրասենսի մասին երբեւէ գրած լինեմ, բայց ինչ-որ աղոտ, շաաաատ աղոտ հիշողություն կարծես սկսեց արթնանալ մեջս...
Տեխնիկայի այս դարում, Գուգլի տված հնարավորությունների եւ անծանոթ տիկնոջ տված հուշումների պայմաններում ինձնից ընդամենը վայրկյաններ պահանջվեց գտնելու համար հիշյալ հոդվածը եւ վստահվելու համար, որ կասկածներս առ այն, որ մոտս սկլերոզ է զարգանում` միանգամայն արդարացված են:
http://www.aravot.am/am/articles/politics/2036/view/function.require Այս հոդվածը գրվել է յոթ տարի առաջ` 2004 թվականի ապրիլին, բայց ինձ զանգահարած տիկինը չէր տեսել ամսաթիվը եւ նրան թվացել էր, թե պարոն էքստրասենսը հիմա է բուժման միաժամանակյա կուրս անցկացնում մարզահամերգային համալիրում... Ճիշտն ասած` չեմ էլ հիշում այն ժամանակ եղավ, թե այդպես էլ չեղավ այդ խոստացված համաբուժումը, կարողացավ կարատեիստ-էքստրասենսը հավաքել այդ քանակի հիվանդներ, թե` ոչ... Բայց ինձ համար այս պատմության մեջ առավել ցավալին այն էր, որ կան մարդիկ, որոնք այն աստիճանի անելանելի դրության մեջ են իրենց զգում, որ ստիպված Գուգլով փնտրում են ինչ-որ էքստրասենսի, ապա չգիտես ոնց եւ որտեղից ձեռք են բերում նրա մասին յոթ տարի առաջ գրած լրագրողի հեռախոսահամարը, զանգահարում եւ էքստրասենսի կոորդինատներն են խնդրում... Չգիտեմ ինչ խնդիր, ինչ ցավ, ինչ դժվարություն ուներ ինձ զանգահարած անծանոթ տիկինը, բայց շատ եմ ափսոսում, որ որեւէ բանով չկարողացա օգնել նրան... Գոնե էդ Ռաֆայելի հեռախոսահամարը յոթ տարի առաջ վերցրած լինեի` հույս ունենալով, որ մի օր կարիքը կզգամ: Թե ինչու եմ ես այսքան անհավատ` տարբեր գերբնական ուժերի հանդեպ...
Wednesday, May 25, 2011
Thursday, May 19, 2011
Արեւելյան առակ` այս անարդար աշխարհի մասին
Երկու ընկերներ գնում են հեռու աշխարհներ` փող վաստակելու: Երբ որոշ գումար են վաստակում` որոշում են վերադառնալ տուն: Իրենց կանանց տեղեկացնում են, որ գալիս են:
Մեկի կինը որոշում է ամուսնու գալու կապակցությամբ տունը կարգի բերել: Մի շաբաթ շարունակ հավաքում, մաքրում, փայլեցնում է տունը, տեսակ-տեսակ ուտելիքներ պատրաստում...
Երկրորդի կինը որոշում է ինքն իրեն կարգի բերել: Մի շաբաթ շարունակ` ֆիթնես, սպա, մերսումներ, գեղեցկության սրահներ...
Ընկերները վերադառնում են:
Առաջին ընկերը մտնում է տուն, նայում է` ամեն ինչ փայլում է, հրաշալի սեղան է գցած, բայց աչքն ընկնում է կնոջ վրա, որը դեռ չէր հասցրել մաքրվել, եւ տեսնում է գզգզված, փոշոտ, ճենճահոտ ու կեղտոտ մի արարած, զզվանքից ուզում է թքել, սակայն իր տեսադաշտում միակ կեղտոտ բանը, որի վրա չէր ափսոսա թքել` իր կինն էր...
Երկրորդը մտնում է տուն, տեսնում ամեն ինչ թափած-փռած, ափսեները` կեղտոտ, տունը` գարշահոտ, սառնարանը` դատարկ... սակայն կինը փայլում էր` նոր հագուստով, նոր սանրվածքով... Եվ ամուսինն ասում է` արի գնանք ռեստորանում ճաշելու...
Ահա այսպիսի անարդար աշխարհ: Ի դեպ` երբ ինձ այս առակը պատմեցին, ես պատմողից հարցրի` իսկ ինչ է, նրանք ռեստորանից հետո տուն չէին վերադառնալու? Այս հարցիս պատասխանը արեւելյան առակը չի տալիս: Սակայն հուշում է, որ պետք է գտնել ոսկե միջինը:

Monday, May 16, 2011
Չկա չարիք` առանց բարիքի
Մեծ աղջկաս լավագույն ընկերը ծառայում է հայկական բանակում: Եվ աղջիկս չափազանց ծանր է տանում հայ-ադրբեջանական շփման գծում կատարված ցանկացած դիպվածի մասին որեւէ հաղորդում, պատերազմի հավանական վերսկսման մասին նույնիսկ ամենատեսական ենթադրություն...
Պատերազմ բառից նա ամեն անգամ ցնցվում է եւ աչքերը լցնում: Պատերազմի ուրվականը նրան շատ հաճախ է այցելում, քանի որ բանակային ընկեր ունի:
Տեսնել էր պետք, թե որքան էր երջանկացել աղջիկս, երբ Ադրբեջանը հաղթեց Եվրատեսիլում... <Մա~մ, գոնե մինչեւ եկող տարվա մայիս, երբ Եվրատեսիլը Բաքվում լինի, պատերազմ չի լինի, չէ? Ադրբեջանը չի համարձակվի նման արկածախնդրության դիմել, եթե առջեւում Եվրատեսիլն է, չէ? Ինչ լավ է, որ իրենք հաղթեցին, հիմա գոնե մի տարի պատերազմի մասին չեն հոխորտա...>,- ասում է աղջիկս փայլող աչքերով:
Ի~նչ լավ է, որ Ադրբեջանը հաղթեց Եվրատեսիլում...

Monday, May 9, 2011
Այսպիսի եթեր...
Վերջերս կայացած մի սեմինարի ժամանակ, որի մի հատվածը վերաբերում էր հայաստանյան հեռարձակողներին, եւ մասնավորապես <Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի> փոփոխություններին, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Տեղեկատվական իրավունքի և քաղաքականության կենտրոնի տնօրեն, նույն համալսարանի Տեղեկատվական իրավունքի ամբիոնի վարիչ Անդրեյ Ռիխտերը, որը նաեւ որպես ԵԽ փորձագետ զբաղվել էր մեր Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով, պատմեց, որ իր ասպիրանտներից մեկի գիտական թեզը նվիրված է եղել Հարավային Կովկասի երկրների հեռարձակողներին: Նա ուսումնասիրել է հայաստանյան, ադրբեջանական եւ վրացական հեռուսաեթերները` իհարկե, գլխավորապես, հանրային հեռուստաալիքները: Երիտասարդը որպես եզրափակիչ նկատառում գրել է, որ հայաստանյան Հանրային հեռուստաալիքը, ամենայն հավանականությամբ, թերֆինանսավորման խնդիր ունեն, քանի որ ստիպված են լինում եթերը լցնել նույն հաղորդմամբ` օրվա մեջ մի քանի անգամ կրկնելով այն: Նրա մտքով անգամ չի անցել, որ դա կարող է լինել պարզապես քաղաքականություն` <մենք քեզ կստիպե'նք նայել Աննա հեռուստասերիալը> գաղափարով...
Հ1-ով, օրինակ, ցուցադրում են օրը երեքից չորս սերիալ, եւ մեկ-երկու սերիալային բնույթի հաղորդում, որոնք կրկնվում են նույն օրվա մեջ նվազագույնը երկու, բայց հիմնականում` երեք անգամ: Օրինակ, դատելով ծրագրից, որը տպագրված է <TV - ալիք> շաբաթաթերթում (իմ ձեռքի տակ մարտի 28-ապրիլի 3-ի համարն է, բայց վստահ եմ, որ այս մեկ ամսում ոչինչ չի փոխվել), մարտի 28-ին, երկուշաբթի օրը Հ1-ը քսանչորս ժամվա ընթացքում ցուցադրել է երեք անգամ <Կյանքի կարուսել> սերիալը` ցերեկը 14.00, երեկոյան 20.10, գիշերը 2.30, երեք անգամ <Վեր կաց եւ քայլիր> սերիալը` առավոտյան 9.50, երեկոյան 19.15, գիշերը 3.40, երկու անգամ ցուցադրել է <Հրեշտակների դպրոցը> սերիալը` ցերեկը 16.40 եւ երեկոյան 22.20, երկու անգամ (շաբաթվա մյուս օրերին` երեք անգամ) <Աննա 2> սերիալը` 17.40 եւ 21.35, երեք անգամ <Երջանկության մեխանիկա> հաղորդումը` երեկոյան 18.30, գիշերը 3.00, առավոտյան 7.15... Սրանից բացի մեկական անգամ կրկնում է հին սերիալներից` <Մի վախեցիր> եւ <Այսպես էլ ապրում ենք>, երկու անգամ ցուցադրում է <Վալմոն> ֆիլմը, եւ օրվա մեջ հինգ անգամ էլ <Հայլուր> լրատվական թողարկումը: Ամբողջ մեկ օրվա ընթացքում` մարտի 28-ին, այն մարդիկ, ովքեր ինչ-որ հրաշքով առայսօր կարողացել են իրենց զերծ պահել սերիալամոլությունից, Հայաստանի ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստատեսությամբ կարող էին դիտել ընդամենը <Ասպետ> հաղորդումը` առավոտյան 8.00,< Հայաստանի ճամփեքովը>` երեկոյան 23.10, եւ փաստագրական երկու ֆիլմ` <Մեր քաղաքապետը>` 23.35 եւ <Ստորագրված է Շանել>` գիշերը 4.15: Փաստորեն, ամեն ինչ արվում է, որպեսզի հանկարծ ու պատահաբար որեւէ մեկը չհամարձակվի անմասն մնա այդ սերիալներից... Ընդ որում, դրանք ցուցադրվում են նաեւ հանգստյան օրերին` <աշխատանքից հանգստանալ դու կարող ես, իսկ սերիալից` իրավունք չունես> կարգախոսով:
Ավելին, շաբաթ- կիրակի օրերին համընդհանուր <պոպսա> վիճակին, որ գերազանցապես տիրում է ՀԱՆՐԱՅԻՆԻ եթերում` սերիալա-երջանկությանմեխանիկային կպչունությամբ, ավելանում են այդ <պոպսա>-ն ամրապնդող եւ է'լ ավելի ռաբիզ դարձնող մի քանի էլեմենտներ` <Աշոտ Ղազարյանը հրավիրում է>, <Հանուն սիրո>, <Պատրաստված է ԽՍՀՄ>-ում, <Երգ-երգոց>, <Թոփ 10>, <22.30. ռետրո>, <Երկու աստղ> եւ այլն... Մնացած ժամանակը լցվում է սպորտային բազմազան հաղորդումներով: Այսինքն` կամ <պոպսա> կամ սպորտ: Վե'րջ:
Մարդկանց համար, ովքեր անցել են դեռահասության տարիքից կամ որոնց դաստիարակությունը, կրթությունը, ներողություն արտահայտությանս` ճաշակը, ստիպում են նրանց մերժել այս կարգի դատարկաբանությունները, ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստաընկերությունը նախատեսել է ընդամենը մի քանի հաղորդում, որոնց գերակշիռ մասն ուղղակի կորում է համընդհանուր մթնոլորտում: <ԿՎՆ>-ի բժշակական թիմից, <Մեր բակերից> հայտնի Ռաֆայել Հովհաննիսյանի երեք հաղորդաշարերը` <Օտար, ամայի ճամփեքի վրա>, <Հայաստանի ճամփեքին> եւ <Մերոնք>, քիչ թե շատ նորմալ ժամերի են ցուցադրում, ընդ որում` շաբաթը երկու-երեք անգամյա կրկնությամբ: <Հրապարակում> հաղորդաշարը, որը Հ1-ի հազվադեպ լուրջ եւ ոչ թե մարդկանց զվարճացնելուն ուղղված հաղորդումներից է, եւ պատրաստվում է ՀՀ կառավարության հովանավորությամբ, ցույց են տալիս շաբաթը երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ, նույն ժամին` 18.30: Բավականին հաջող ժամերի են ցույց տալիս նաեւ <Ականատես>, <Հատուկ ռեպորտաժ>, <Եվրոպական բանաձեւ> հաղորդաշարերը, որոնց մասին բավականին դրական արձագանքեր եմ լսել, ցավոք, չեմ դիտել: Շատ չծավալվելու համար անեմ վերջին դիտարկումս, որը, գուցե մի քիչ սուբյեկտիվ թվա, բայց փաստ է. Արամ Աբրահամյանի <Պարականոն> հաղորդաշարը, որը, ոչ միայն իմ, բնականաբար, սուբյեկտիվ կարծիքով, այլեւ` մասնագետների եւ երբեւէ այն դիտածների տպավորությամբ, շատ կարեւոր եւ պետքական հաղորդաշար է, որում բավականին հանրամատչելիորեն, պարզ եւ բոլորի համար հասկանալի լեզվով ներկայացվում է դասական երաժշտությունը, խոսվում է կոմպոզիտորների եւ նրանց ստեղծագործությունների պատմության մասին, տեղեկություններ են տրվում դասական երաժշտության <ալֆայի եւ օմեգայի> մասին, ցուցադրվում է շաբաթը մեկ անգամ, շաբաթ օրերին, գիշերը 1.30-ից մինչեւ 4.00-ն ընկած ժամանակահատվածում: Ամեն շաբաթ` տարբեր ժամի: Եվ ողջ շաբաթվա ընթացքում չի կրկնվում: Այդ հաղորդման համար ՀԱՆՐԱՅԻՆԻ եթերում ազատ ժամանակ չկա: Այն ուղղակի կորում է... Թեեւ, պիտի հիասթափեցնեմ ՀԱՆՐԱՅԻՆի ծրագրերը տնօրինողներին` հաղորդումը դիտողներ, այնուամենայնիվ, կան, եւ ի զարմանս մեզ, նրանք բավականին շատ են: Ըստ երեւույթին, ՀԱՆՐԱՅԻՆԻ քաղաքականությունը որոշողները կարծում են, որ, ասենք, Բախի, Մոցարտի, Բիզեի, Կոմիտասի կամ Խաչատուրյանի եւ նրանց ստեղծագործությունների մասին դպրոցականները, երիտասարդները պարտադիր չի, որ լսեն, եւ հավանաբար, ցանկալի էլ չի, որ նրանք երբեւէ տեսնեն եթերում դասական երաժշտության որեւէ կտոր, թող ավելի լավ է պտտվեն Կյանքի կարուսելով եւ տառապեն Հրեշտակների քաղաքում... Ծայրահեղ դեպքում թող յոլա գնան <Երկու աստղով> եւ <Թոփ 10>-ով հնչող երաժշտությամբ...
Ավելին, ժամանակին, երբ <Պարականոնը> ցուցադրվում էր կաթողիկոսի կուլ տված <Արարատ> ալիքով, եւ սփռվում էր Հանրայինի արբանյակային ալիքով, մեծ արձագանքներ էինք ստանում նաեւ դրսի մեր հայրենակիցներից: Գրեթե օր չէր լինում, որ անձնական փոստով կամ հեռախոսով դրվատանքի խոսքեր չլսեինք օտար ափերի մեր հայրենակիցներից: Սակայն հիմա Հ1-ը որոշել է, որ դրսում ապրող մեր հայրենակիցներին ավելի շատ են հետաքրքրում տեղական արտադրության սերիալները, քան դասական երաժշտությանը նվիրված հաղորդումը, որը այլեւս տեղ չունի արբանյակային հեռարձակման մեջ...
Մի երկու բառ էլ` Հանրային հեռուստաընկերության կայքի թարգմանության մասին: <Օտար, ամայի ճամփեքի վրան> թարգմանել են <On the ways of Diaspora>, այդ դեպքում, երբ այս հաղորդաշարը ամենւեին էլ Սփյուռքի մասին չէ, թեեւ այդ հաղորդաշարի թողարկումներում երբեմն լինում են սփյուռքահայերի մասին ակնարկներ: Իսկ ամենածիծաղելին, իհարկե, նույն <Պարականոնի> թարգմանությունն է `Rules of dancing` պարելու կանոնները: Ի դեպ, չիմացողների համար տեղեկացնեմ, որ պարականոն նշանակում է կանոններից դուրս, թարգմանվում է apocrif...

Friday, May 6, 2011
Արեւագույն հրաշք
Երբ դրսում ամպամած է եւ մռայլ, երբ երեկվա կարկուտը հիմնահատակ ծաղկաջարդ է արել քո (տվյալ դեպքում` իմ) կեռասենիները, բալենիները եւ խնձորենիները, երբ հիդրոմետը պնդում է, որ անձրեւները դեռ մի շաբաթ էլ են համը հանելու... հա, դե, իհարկե, սպասի եղանակ է, բայց մեր տանը սպաս սիրողները քիչ են, այնպես որ նույնիսկ ձմռանը առանձնապես չէին ուտում: Եվ ուրեմն` մի քիչ գույն ու արեւ տանք մեր մռայլ օրվան:
Դրա համար անհրաժեշտ է
4 հատ խոշոր գազար
1 հատ խոշոր նարինջ
4 հատ ձու
3/4 բաժակ հնարավոր ամենամուգ, շաքարեղեգնի բնական շաքարը (երեւանյան սուպերմարկետներում կան մի քանի տեսակի մուգ շաքարներ, տվյալ դեպքում <դեմերերա> տեսակը ցանկալի չէ, նախընտրելի է <մուսկավատո> տեսակը), իսկ եթե չկա, կարելի է փոխարինել հետեւյալ խառնուրդով` 1/4 բաժակ մեղր ավելացրած 3/4 բաժակ սովորական շաքար (իհարկե, որակի առումով խիստ տուժում է, բայց համը մի քիչ նման է)
0,5 բաժակ չարտահայտված համով բուսական յուղ` արեւածաղիկի, եգիպտացորենի, ընկույզի (սա շատ թանկ է` կարելի է խառնուրդ պատրաստել` 1/4 բաժակ ընկույզի ձեթ, մնացածը`արեւածաղիկի), նշի (սրանից ես Երեւանում չեմ հանդիպել, Տալլինից էի բերել մի քանի ամիս առաջ եւ միայն խմորեղենների մեջ եմ օգտագործում), կամ նույնիսկ ձիթապտղի, բայց ոչ մի դեպքում`<էքստրա վըրջին> տեսակը չվերցնեք, դա պիտանի է միայն սալաթների համար, քանի որ շատ արտահայտված ձիթապտղի համ ունի, եւ ջերմամշակման ենթակա չէ, դե իսկ եթե այս տարբերակներից ոչ մեկը չեք ուզում, ծայրահեղ դեպքում կարող եք 100 գրամ կարագը հալեցնել...
0,5 բաժակ վարսակի փաթիլներ` <հերկուլես>, ընդ որում` ամենապարզ տեսակը, որի տուփի վրա նշված է, որ պետք է եփել 15-20 րոպե, եւ ոչ թե մանրած, աղացած, եփելու կարիք չունեցող կամ 2-3 րոպեում եփվող տեսակները
3/4 բաժակ ալյուր
համեմուքներ` դարչին, մեխակ, հիլ, մշկընկույզ
10 հատիկ խուրմա կամ սեւ սալորաչիր` կտրտած
1 թեյի գդալ սոդա
1 ճաշի գդալ լիմոնի հյութ կամ քացախ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել շաքարավազի եւ մեղրի հետ, ավելացնել ձեթը, էլի հարել, ապա ավելացնել քերած գազարը, լավ լվացած նարնջի քերած կեղեւը եւ հյութը (կարելի է նույնիսկ օճառոտ սպունգով լվանալ, քանի որ արդեն իսկ նարնջի սեզոնը չէ, եւ խանութներում եղած նարինջը`առեւտրային տեսքից չգցելու համար վտանգավոր քիմիական նյութերով են մշակում), վարսակը, համեմուքները, կտրատած խուրման կամ սալորաչիրը, սոդան` քացախով մարած, եւ ամենավերջում` մաղած ալյուրը: Խառնել, լցնել յուղոտած տապակի մեջ, դնել ջեռոցը, որը նախապես տաքացվել է մինչեւ 190-200 աստիճան: Տասնհինգ-քսան րոպեից ստուգել խմորի պատրաստվածության աստիճանը ատամի փայտիկով. եթե փայտիկը չոր դուրս եկավ խմորի միջից, անջատել ջեռոցը, եթե դեռ թաց եւ խմորոտ է, թողնել եւս հինգ-տաս րոպե:
Արեւագույն հրաշքը պատրաստ է: Ի դեպ, գիտնականները պնդում են, որ նարնջագույն սնունդը` կարոտինի շնորհիվ շատ օգտակար է, իսկ եթե ուշադիր նայեք մեր գազարով թխվածքի բաղադրատոմսը, կհամոզվեք, որ նրա գրեթե բոլոր բաղադրիչները առողջարար են:
Բարի վայելում:

Երկակի չափանիշներ
Ինչու են մարդիկ ուրիշներից միշտ ավելին պահանջում, քան իրենք իրենցից? Ինչու են մարդիկ ստիպում, որ ուրիշները լինեն անթերի ու կատարյալ եւ չեն ներում, երբ որեւէ մեկը չի համապատասխանում կատարելության իրենց չափանիշներին: Բայց իրենք իրենց առջեւ երբեք չեն դնում այնքան խիստ պահանջներ ու չափանիշներ, որքան ուրիշների: Մարդիկ դարերի ընթացքում այնքան են հոգնել այդ ամենից, որ բազմաթիվ ասացվածքներ են հորինել` <քո աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշը մի տես> կարգի:
<Ինքը պետք է սենց աներ>, <Ինքը չպետք է նենց աներ>, <ո~նց կարողացավ էսինչը անել>, <չի էլ ամաչում` էնինչը չի անում>... Սրանք պահանջներ են, որ մենք դնում ենք օտարի առաջ` չնկատելով, չմտածելով, թե մեկ ուրիշի տեսանկյունից էլ մենք պիտի <սենց անեինք>, կամ <նենց չանեինք>: Մենք մեզ միշտ ավելի հեշտությամբ եւ ավելի մեծ մեղքեր ենք ներում, քան ուրիշներին, մենք մեզ համար միշտ ունենք արդարացումներ, բացատրություններ, ուրիշների համար` երբեք: Մենք մեզ համար միշտ փաստաբան ենք` ամենաբարձր մակարդակի, իսկ մյուսների համար միայն մեղադրող` ամենախիստ եւ ամենապահանջկոտ: Այնքան խիստ ու պահանջկոտ, որ չենք խորշի երբեմն-երբեմն դահիճի դերն էլ ստանձնել: Մենք մեզ երբեք չենք դատում` միայն պաշտպանում ենք, եւ առավել եւս չենք դատապարտում, այն դեպքում, երբ ուրիշներին պատրաստ ենք ամեն վայրկյան կառափնարան ուղարկել...

Thursday, May 5, 2011
Վերջին շրջանում` արդեն մի քանի տարի, ես ենթագիտակցաբար փորձում եմ ինձ հետ պահել ցանկացած բացասական զգացողություններից, եւ առաջին հերթին` ծանր, տխուր ֆիլմերից, հեռուստատեսային լուրերից, սերիալներից... Բավական է ֆիլմի վերնագրում տեսնեմ ինչ-որ բառ, որը կհուշի, որ դրանում կարող է ցավ, տառապանք, բռնություն, ագրեսիա, չարություն լինի, փոխում եմ ալիքը, դե, իսկ լուրեր եւ սերիալներ չնայելն ավելի հեշտ է` մեր տանը ոչ ոք դրանք չի նայում, եւ ես ստիպված չեմ պայքար տանել հեռուստացույցի ալիքները փոխելու համար: Մի քանի շաբաթը մեկ անգամ միջնեկ դուստրս է ինչ-որ ամերիկյան երիտասարդական սերիալ միացնում, այն էլ` չեմ բարկանում, քանի որ դրանցում գեղեցիկ եւ ակնահաճո դատարկությունից բացի` ոչինչ գրեթե չկա, էլ չեմ ասում, որ նայում է անգլերեն տարբերակը, ու ես, հիշելով, որ <քանի լեզու գիտես, էնքան մարդ ես>, համակերպված լռում եմ:
Բայց այդ <ստերիլ> վիճակը երբեմն վատ ծառայություն է մատուցում. հարցնում են` տեսար, թե ինչ վիճակում էին ճապոնացիները երկրաշարժից հետո, ամաչում եմ պատասխանել, որ` ոչ, չեմ դիտել եւ ոչ մի կադր, եւ ոչ մի ֆոտո այդ երկրաշարժի մասին, թեեւ կարդացել եմ ողջ լրաշարը: Հարցնում են` տեսար ոնց բռնեցին էսինչին կամ ոնց ծեծեցին էնինչին, այս անգամ արդեն առանց ամաչելու պատասխանում եմ` չէ, չտեսա, ու չեմ էլ ուզում տեսնել... Էլ չեմ խոսում, որ երբ ինչ-որ մեկի տանը հյուր եմ լինում, որտեղ մշտապես միացված է լինում հեռուստացույցը, ուղղակի դիվոտում եմ... Որովհետեւ ուրիշ որեւէ այլ բան, քան սերիալ եւ լուրեր, չգիտես ինչու, չկա մեր եթերում... Ու սկսում եմ պատրվակ փնտրել` տուն վերադառնալու համար` հո չեմ կարող մեր սերիալասեր բարեկամությանը ասել` անջատեք, խնդրեմ, այդ տխմարությունը...
Չէ, չկարծեք, թե ես ընդհանրապես հեռուստացույցից կտրված եմ: Ամենեւին: Մեծ հաճույքով դիտում եմ кухня, комедия, MGM, Mezzo, телекафе, премьера ալիքները, էլ չեմ ասում, որ ավելի հաճախ պարտադրված նայում եմ մուլսերիալներ` TiJi եւ JimJem ալիքներով` չորսուկես տարեկան դուստրս դրանց շնորհիվ հրաշալի ռուսերեն է սովորել:
Ֆիլմեր ցուցադրող ալիքները միացնում եմ միայն այն ժամանակ, երբ դրանցով ռոմանտիկ կոմեդիա կամ մելոդրամ են ցուցադրում, բավական է տեսնեմ <թրիլլեր> կամ առավել եւս <սարսափ> բառերը, միանգամից փոխում եմ ալիքը:
Այսքան երկար նախաբանից հետո հասա բուն ասելիքիս:
Չգիտեմ, թե երեկ ինչն էր պատճառը, բայց որոշեցի նայել մի ֆիլմ, որը կոչվում էր <Թքել եմ ձեր գերեզմանների վրա>: Անոնսում էլ գրված էր, որ <թրիլլեր> է: Եվ գուցե հենց այն պատճառով, որ շա~տ վաղուց նման բաներ չեմ նայել, այդ ֆիլմը երկար ժամանակ ուղեղիցս դուրս չէր գալիս: Սյուժեն պարզունակ էր` մի խումբ լակոտներ բռնաբարում են մի երիտասարդ աղջկա, եւ հետո նա վրեժխնդիր է լինում` մեկ առ մեկ սպանելով հինգին էլ: Դրանցից մեկը, ընդ որում` այդ տեղամասի շերիֆն էր: Ֆիլմը չափից դուրս նատուրալիստական էր. ամենայն մանրամասնությամբ ցուցադրվում էին ե'ւ հերոսուհու, ե'ւ հետո` նրա զոհերի տանջանքները, կտտանքները... Բայց ես չէի կարողանում կտրվել այդ դաժան ֆիլմից: Սկզբում հերոսուհու հետ տառապում էի, խելագարվում էի, թե ինչպես մարդ արարածը կարող է այդքան դաժան, այդքան ստոր եւ այդքան գազան լինել, իսկ հետո, ի սարսափ ինձ, սիրտս փառավորվում էր, երբ աղջիկը այդ ոչնչություններին հատիկ- հատիկ վերացնում էր: Բայց ամենավերջում ես տխրեցի, որովհետեւ աղջիկը այդ վրեժխնդրությունից հետո ամենեւին երջանիկ չէր... Նա հավասարվել էր գազաններին:
Ամենահետաքրքիրը այն բացատրությունն էր, որ իրենք իրենց տալիս էին այդ գազանները` եթե այս աղջիկը եկել է եւ մեն-մենակ բնակվում է այս խուլ վայրում, առավոտյան վազում է անտառում` շորտերով, ուրեմն` մտքին մի բան կա... Այս միտքը, որ հետո այլ ձեւերով էլ էր արծարծվում ֆիլմում, ինձ հիշեցրեց ՖԲ-ում տեսածս մի երկխոսություն, որը կարդալուց հետո էլ երկար ժամանակ տեղս չէի գտնում: Բայց քանի որ այդ երկխոսության մեջ մտած մարդկանցից ոչ մեկի հետ friend չէի, չկարողացա մտահոգությունս տեղում արտահայտել: Մի կին (տվյալ դեպքում` անունները կարեւոր չեն) գեղարվեստական ձեւով ներկայացրել էր բռնաբարության պատմություն, եւ մեկնաբանողներից մեկը, ի դեպ, կիրթ, գրագետ, արվեստի մարդ, գրել էր` <եթե չէր ուզում, ինչ գործ ուներ էդ անասունի հետ>...
Սա, փաստորեն, տիպիկ տղամարդկային մտածելակերպ է: Ոչ թե` հայկական, ոչ թե` քյառթուական, այլ` ուղղակի տղամարդու: Չէ, ներողություն` արուի: Տղամարդը մի քիչ ավելի բարձր է: Տղամարդը <չեմ ուզում>-ը հասկանում է, իսկ տղամարդու միջի արու սկիզբը` չի հասկանում. նա որսորդ է, բռնել է որսին եւ պիտի տանջի, պիտի հասնի իր ուզածին:
Բա'յց:
Այդ եզրաբանությամբ` <եթե չէր ուզում, ինչ գործ ուներ...>, կարելի է արդարացնել ցանկացած տականքություն: Եվ մարտի 1-ի պատասխանատուներն էլ կարող են ասել` եթե զոհերը չէին ուզում զոհվել, ինչ գործ ունեին գիշերվա կեսին լարված հրապարակում` զինված ոստիկանության ու բանակի կողքը... Եթե չէիր ուզում քաղբանտարկյալ դառնայիր, ինչ գործ ունեիր Ազատության հրապարակում կամ Մյասնիկյանի արձանի մոտ, միկրոֆոնի առաջ... Եթե չէիր ուզում պատահական կրակոցի զոհ դառնալ, ինչ գործ ունեիր օրը ցերեկով Մալաթիա թաղամասում, բանկի խաչմերուկում` նստեիր տանդ, դուրս չգայիր... Եթե չէիր ուզում...
Բայց չէ որ նրանք բոլորն անում էին օրենքով թույլատրված, չարգելված բաներ` աղջիկը այդ անասունի հետ ընդամենը զբոսնում էր եւ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ, որ իր հետ սեռական հարաբերության մեջ մտնեն: Ֆիլմի հերոսուհին առանձնացել էր մի խուլ վայրում, որպեսզի իր վեպը գրեր եւ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ, որ ինչ-որ տականքներ մտնեն իր տուն եւ իրեն լլկեն: Մարտիմեկի զոհերը ՉԷԻՆ ՈՒԶՈՒՄ եւ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ, որ իրենց օրինական իրավունքն իրականացնելիս ինչ-որ մեկը կսպանի իրենց... Մալաթիայի բնակչուհին գնացել էր խանութ գնումների եւ չգիտեր, որ տեղի թայֆայական ռազբորկաների ժամանակ պատահական գնդակը իր կյանքն է ընդհատելու...
Իսկ երբ քեզ հետ անում են մի բան, որ դու չես ուզում` ով կարող է քեզ մեղադրել նույնարժեք պատասխանի համար:
Վրեժը, այո, քաղցր բան է, սակայն, վրեժից բարձր կանգնելը, իմ համոզմամբ, որքան էլ որ դժվար ու անտանելի, բայց ավելի մարդկային է: Մարդուն հատուկ է: Մարդուն` ոչ թե նրա միջի կենդանական սկզբին...

Սարի սմբուլ...
Ինչպես ասում են` բոլոր խաղերը խաղացինք, մնացել էր սարի սմբուլը... Չմեռանք` բլոգեր էլ դարձանք: Ու թեեւ գիտեմ, որ այս <հիվանդությունը> դեռ երկար ինձ բաց չի թողնելու, բայց մեջս լիքը ասելիք էր եփվում, որը չմատուցելը օրեցօր դժվարանում էր:
Երկար մտածեցի այն մասին, թե` իմ անունով ներկայանամ, թե` ծածկանունով? Ծածկանունը հեշտացնում է գործը` կարող ես ասել այն ամենը, ինչ մտքիդ կա, եւ չմտածել հետեւանքների մասին: Դա գրեթե նույնն է, երբ փոքրիկ չարաճճին մտնում է մոր փեշի տակ եւ սկսում այնտեղից հայհոյել բակի ընկերներին` լավ իմանալով, որ ոչ ոք չի համարձակվի իր թաքստոցը մտնել: Դա գրեթե նույնն է, ինչ անում են ՖԲ-ի կամ այլ հրապարակային միջավայրի անանուն կամ հեռավոր արտասահմաններում կամ այլ վայրերում ծվարած հայհոյախոսները: Չմտածել հետեւանքների մասին իրեն կարող է թույլ տալ միայն ծայրահեղ անպատասխանատու անձը: Որովհետեւ հետեւանքները կարող են լինել շատ տարբեր, բայց դրանցից միայն մեկը` դիմացինին ցավ պատճառելը, խոցելը, բավական է, որ հասկանաս` դիմակի տակ թաքնվելով դու միայն ավելի չարն ես դառնում: Այսպես կոչված` ճշմարտախոսությունը կամ <լեզվի տակ ոսկոր չունենալը> շատ բարակ սահման ունի անտակտության եւ անշնորհքության հետ` առօրյա կյանքում, ծանոթների եւ հարազատների հարաբերություններում: Դե, պատկերացրեք այդ նույնը` անծանոթ եւ անհարազատ մարդկանց միջավայրում: Դեռ չեմ տեսել որեւէ մի անանուն կամ մականունավոր ֆեյսբուքցու, որը բարեկրթության սահմաններում մնա: Իսկ ես ինձ չեմ ուզում տեսնել այդ սահմաններից դուրս: Մի խոսքով` բարեւ, ես եմ...

Subscribe to:
Posts (Atom)