Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ՀԱԿ-ում հատուկ դասընթացներ են անցկացնում` «ինչպես մանդակունել», այսինքն` ինչպես ցրել, ինչպես ընկնել պեչենու բաղերը, ինչպես ականջներից լապշա կախել, ինչպես ամենաակնհայտ հարցի վերաբերյալ անգամ գտնել ցրողական «օտմազկա», մի խոսքով` դեմագոգության կուրսեր...
Օրինակ, երբ մարդիկ վրդովվում են, թե ինչպես կարող են տասնութ-քսանհինգ տարեկանները իրենց թույլ տալ պատերազմի հերոսի, կոնկրետ`Ժիրայր Սեֆիլյանի մասին ասել հետեւյալը. «Վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում և հայտարարություններում, ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա>, ինչը ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒՏ Է, եւ դժվար թե գտնվի որեւէ մեկը որ դա հերքի, որովհետեւ պատերազմի դաշտը բռնության ենթարկվելու անհամեմատ մեծ վտանգ էր ներկայացնում, քան այդ տղաների նշած դեպքի վայրերը, ասենք` Կարապի լճի շրջակայքը ու նույնիսկ դատարանների դիմացը: Սակայն ինչ են ասում մեր «մանդակունիները»? Նրանք գտել են իրենց գաղափարական զավակներին արդարացնելու հրաշալի ուղի, բանից պարզվում է, այդ տղաները «կպցնելով Ժիրայրի թռուցիկները, ընկնում էին քաղմաս, կազմակերպում էին Ժիրայրի դուրս գալուց առաջ երիտասարդական համաժողով՝ կոչով ազատել Ժիրայրին, գալիս էին Ժիրայրին դիմավորելու, երբ բանտից դուրս էր գալիս, իսկ ո՞ւր էին նրանք, ովքեր հիմա վրդովվում են Ժիրայրին հասցրած վիրավորանքների համար»: Ուրեմն, քանի որ այդ տղաները արել են ինչ-որ բան այն ժամանակ, երբ Սեֆիլյանը որոշակիորեն ՀԱԿ-ի հետ «լավ էր», դրանով իսկ իրավունք են վաստակել ստահոդ վիրավորանքներ հնչեցնել նրա հասցեին, երբ նա ՀԱԿ-ին քննադատում է: (Պատեհապաշտության եւս մի դրսեւորում, ինչով հայտնի է ՀԱԿ-ը, որն իրեն քավարանի տեղ է դրել` թեկուզ ամենավերջին հանցագործը լինես, ՀԱԿ-ի համակիր դառնալով` սրբանում ես, եւ հակառակը` ամենապարկեշտ մարդն իսկ, ՀԱԿ-ից հեռանալով դառնում է վերջին ստահակը): Իսկ նրանք, ովքեր երիտասարդական համաժողովներ չեն արել ու Ժիրայրին չեն դիմավորել բանտից` իրավունք չունեն վրդովվելու որ ինչ-որ մեկը իրենց հերոսին վիրավորում է: Դե, դա իրենց դեպքում բնական է` իրենց տեսակետն այդ դեպքի համար հայտնի է.«Ցանկացած մարդու կարելի է քննադատել, կապ չունի հերոս է թե դավաճան, կապ չունի ողջ է թե մեռած, կապ չունի ոտքի կանգնած է թե ընկած, դա ցանկացած մարդու արժեքային համակարգի խնդիրն է ու ամեն մարդ ինքն իր համար է որոշում, որ դեպքում ինչպես վարվել»: Իսկ քանի որ ՀԱԿ-ի պարագայում արժեքային համակարգը ենթադրում է, որ քննադատելը համարժեք է վիրավորելուն եւ հայհոյելուն (հատուկ հարցումներ են նույնիսկ անցկացվել դրա վերաբերյալ` «դուք հայհոյո՞ւմ եք», եւ ՀԱԿ-ի հերոսական անդամները մեծ հպարտությամբ մեծամասնություն են դարձել` «այո» պատասխանելով), ապա` այդպես էլ վարվում են:
Կամ այլ արդարացում: Կոնգրեսի համակիրներից մեկը գրում է.«Տղաներն ասում են՝ եղբայր, եթե քննադատում ես, բարի եղիր գոնե ոչ թե ՀԱԿ-ի արածի չափ անել, դրա կեսի չափ անել և այլն, այլ ՈՐԵՎԷ բան անել, այլապես դու քննադատելու իրավունք չես ունենում: Եթե մի բանին ասում ես՝ քխ, կողքին պիտի մի այլ բան դնես, որը հավակնի չ՛քխ լինելուն»: Դե, սա արդեն Մանդակունուց էլ դենն ա... Վերցրեք ջահելների հայտարարությունը ու փորձեք մեջը գոնե նման մի բան գտնել, այն էլ` «եղբայրաբար» գրված... Ու եզրահանգում` «Հիմա Սոս Սարգսյանն էլ անուն հանած դերասան է, ի՞նչ, չքննադատե՞նք քաղաքացիական կյանքում նրա հետույքային կեցվածքը»: Բայց չէ որ Ժիրայրին «բռնության ենթարկվելու վտանգից» փախչող, վախկոտ ներկայացնելը նույնն է, ինչ-որ եթե Սոս Սարգսյանի մասին հայտարարեին, որ նա ընդհանրապես բեմում չի եղել, եւ կինոյում էլ որեւէ դեր չի ունեցել...
Եվ էլի մանդակունում են`
«Սարդարապատն» ասել է՝ կույր եք ու արկածախնդիր, տղաներն էլ ասել են՝ այ վախկոտներ, բա ո՞ւր եք, ի՞նչ եք անում դուք: Էստեղ քննարկելու բան չկա»:
Իսկապես որ քննարկելու բան չկա: Ամեն ինչ ասված է: Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ երբ զարմանում կամ վրդովվում ես նման բաներից, որովհետեւ քո արժեհամակարգին հակասող բաներ ես տեսնում, պարզվում է «կեղծ բարեպաշտ» ես: Չհայհոյել, չստել, չաղավաղել, չմանդակունել` սրանք «կեղծ բարեպաշտական» ցանկություններ են, որովհետեւ հիմա այլ արժեքներ են գործում, որով դաստիարակվում են Կոնգրեսի, փաստորեն, ոչ միայն երիտասարդները, այլեւ` արդեն ոչ այնքան երիտասարդները. հայհոյելու մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ` «какой привет, такой ответ. «Սարդարապատը» ստացել է այն, ինչ տվել է», եւ նորից հիշեցնենք որ իրենց համար կապ չունի` հերոս է թե դավաճան, մեռած է թե ողջ, կանգնած, թե ընկած,,,, Այս արժեհամակարգով, այո, երիցս համաձայն եմ Նաիրա Մամիկոնյանի հետ` Կոնգրեսը փչացնում է այն ամենը, ինչին դիպչում է...
Մի քիչ ազատ եղիր, մի քիչ էլ սիկտիր
Ինչպիսի հանճարեղ գաղափարներ ասես, որ չեն ծնվում Հայաստանում: Հարգելի գործընկերը, օրինակ, որ հանդուրժողականության եւ կոմպրոմիսի ամենահայտնի ջատագովներից է, Ազատության հրապարակի շուրջ ստեղծված իրավիճակի յուրօրինակ լուծում է առաջարկում: Ըստ այդմ, իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պայմանավորվածության գան, որ իշխանությունը թույլատրում է Ազատության հրապարակում հանրահավաք անել, իսկ ընդդիմությունը պարտավորվում է վրան չխփել այդտեղ եւ զերծ մնալ հրապարակում գիշերելուց: Հանդուրժողականության մասին այս պատկերացումը եւ զարմանալի է, եւ զարմանալի չէ:
Զարմանալի է, որովհետեւ ժամանակի առաջադեմ մտավորականներից մեկը կարող էր ընդդիմությանը կամ որեւէ մեկին առաջարկել ինքնակամ հրաժարվել իր իրավունքից` մեկ ուրիշ իրավունքից օգտվելու համար: Զարմանալի չէ, որովհետեւ այսօր Հայաստանում շատերն են այդպես վարվում: Եթե ուզում ես ազատ արտահայտվելու հնարավորություն ունենալ, ուրեմն ինքնակամ պարտավորվիր, որ Դոդի Գագոյի, սերվիզի Անդոյի, Մխչյանի Մկան մասին վատ բաներ չես խոսելու, մնացածի մեջ ազատ ես կատարելապես: Բայց մի պայման կա. եթե իշխանության լիդերների մասին քննադատական հինգ հոդված ես գրում, նույն դոզայի հինգ հոդված էլ ընդդիմության լիդերների մասին պիտի գրես: Բայց եթե շատ առաջադեմ ես, կարող ես պայքարել քո իրավունքի համար եւ իշխանության հետ բանակցություններում բարիշես յոթ հոդվածով` իշխանությանը, երեք հոդվածով` ընդդիմությանը քննադատելու քո իրավունքի համար: Ցավալի է, բայց հենց այսպիսին է ազատության մասին հայաստանյան «էլիտար» ընկալումը, եւ այդ ընկալումը բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում պարտադրել ամենքին: Եթե ուզում ես որեւէ քաղաքում ապրել` ազատ ես քննադատել տեղի շեյխ քաղաքապետին, բայց եթե չափդ անցնես եւ սկսես այնպիսի բաներ անել, որ իրական վտանգ ներկայացնի շեյխ քաղաքապետի բեսպրեդել գործելակերպի համար, այ այդ ժամանակ ինքնակամ հավաքիր իրերդ եւ սիկտիր եղիր շեյխի տիրույթներից: Հարգելի գործընկերը, Ազատության հրապարակի վերաբերյալ վերը հիշատակված լուծումն առաջարկելով, Հայ ազգային կոնգրեսին ընդամենը առաջարկում է աշխատել ընդդիմադիր այն նույն մոդելի շրջանակներում, որում աշխատում էին Ախք-ն ու Գեղամյանը, որում ներկայումս աշխատում են «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը: Նրանք ազատ են արտահայտվել շեյխի սխալների, բացթողումների, նույնիսկ դավաճանության մասին: Նրանք ազատ են հայրենասիրական քլնգոցներով հանդես գալ: Բայց երբ բանը հասնում է այնպիսի ասելիքին ու գործողությանը, որ իրապես վտանգավոր է շեյխի իշխանության եւ բիզնեսի համար, նրանք դառնում են հանդուրժող, խելամիտ, հիշում են ազգի միասնության հազարամյա թնջուկի մասին: Եթե Ազատության հրապարակում չքնելու պարտավորություն ստանձնող լինեինք, հիմա մեր տներում քնած կլինեինք` գլոբալ պայմանավորվածությունների շրջանակներում: Նիկոլ Փաշինյան: Հոկտեմբերի 15, 2010 թ.»: