Tuesday, August 16, 2011

Վաղը գալու է

Եթե այսօր խուլիգաններին քաղբանտարկյալ եք հռչակում, պատրաստ եղեք, որ վաղը նրանք Հայրենիքի համար կռվածներին <վախկոտ ու ստորաքարշ> են կոչելու... Եթե այսօր ողջունում եք նրանց հայհոյանքները, պատրաստ եղեք, որ վաղը նրանք բռնություններ են իրականացնելու, ու չի բացառվում, որ ձեր հանդեպ նույնպես... Եթե այսօր պատեհապաշտաբար քանդում եք արժեհամակարգները, մի զարմացեք, եթե վաղը շրջապատված լինեք անսուրբ, անհավատ, անհարգալից եսամոլներով:
Վաղը գալու է...

No comments:

Post a Comment